Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոնակարգը, ըստ որի Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներոհիշյալ կանոնների հետ:

Ընդունելով մեր կանոնակարգը՝ Դուք հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք այս կանոնակարգով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու և դրանցով առաջնորդվելու համար:

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել www.armpuppet.am կայքի այցելուներին, թե կայքում գրանցվելու և վճարումներ կատարելու համար ի՞նչ տվյալներ են հավաքագրվում և ինչպե՞ս են դրանք օգտագործվում:

Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում են  գաղտնիության կանոններ:

Մեր կայքն ու ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնվում եք մեր կողմից՝ գաղտնիության կանոններին համապատասխանՁեր կողմից տրամադրված տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգտրիտ է:

 

ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ՝

Կայքից պատվեր կատարելու  համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝

·         ԱնունԱզգանուն

·         Հեռախոսահամար

·         Էլեկտրոնային հասցե

Մեր կայքում գրանցված օգտատերերին մենք կարող ենք ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ, և հատուկ  առաջարկների վերաբերյալ տեղեկություններ:

Մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահպանում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները:

Secured socket layer (SSL) տեխնոլոգիան  օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգի միջոցով (Arca/Visa/MasterCard և այլնվճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID):

Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից:

 

·         www.armpuppet.am կայքից տոմսեր աամրագրելու դեպքում, ամրագրումը պահպանվում է մեկ օր, որից հետո ավտոմատ կերպով չեղարկվում է:

·         Մեր կայքից կամ տոմսարկղից գնված տոմսերը կարող եք վերադարձնել Թատրոնի տոմսարկղ ներկայացումից 1 ժամ առաջ:

·         Տոմսերը վերադարձնելու դեպքում մեր ընկերությունը իրականացնում է պահում՝ տոմսի արժեքի 4%-ի չափով:

·         Եթե տոմսը գնված է այլ տեղից, վերադարձի պատասխանատվություն մենք չենք կրում:

·         Եթե ներկայացումը չեղարկվում է մեր կողմից, ապա վերադարձվում է գնված տոմսի ամբողջական արժեքը: Վերադարձը իրականացվում է միայն մեր կայքից կամ տոմսարկղից գնված տոմսերի դեպքում: